Մեր մասին



«DUET COMPANY»-ն հիմնադրվել է 2007 թվականին: Ընկերությունը զբաղվում է սառը սուրճի, սառը թեյի արտադրությամբ եւ իրացմամբ: «DUET» ապրանքանիշի հիմնադիրը մի քանի տարի ուսումնասիրել է շուկայի պահանջները, նախասիրությունները և մշակել է զարգացման բանաձև, որը տվել է սպասվելիք արդյունք: «DUET»-ի արտադրանքը շուրջ տասնմեկ տարի է, ինչ գոյություն ունի սառը սուրճի, սառը թեյի արտադրության շուկայում և չունի իր նմանատիպը: Արտադրության մեջ օգտագործվող բոլոր բաղադրամասերը հավատարմագրված են ISO 18001 ստանդարտի համաձայն և անցել են փորձաքննություն սննդի անվտանգության կողմից, իսկ ձեռնարկության որակի վերահսկողության բաժինն ապահովում է արտադրանքի բարձր և կայուն որակը:

Մեր արտադրանքը անցել է ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և այլ փորձաքննություններ, որի հիման վրա տրվել է համապատասխանության հայտարարագիր (գրանցման համարը ՄՄ AM № 009/S.B-0028-2016):

«DUET»-ի արտադրանքը իրացվում է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ ցանցային, մեծածախ և մանրածախ սննդի առևտրով զբաղվող 2000 և ավելի կետերում: